• ծիկրակող կ․
    ծիկրակող կ․
    2015-11-05

    չէ

    0
  • ծիկրակող կ․
    ծիկրակող կ․
    2015-11-05

    միջինացնելու դեպքում միգուցե հա, որովհետև մի քանիսը իրանց էնքան վատ են զգում, որ փչացնում են ողջ վիճակագրությունը

    0
  • կողմնակի անցանց մ․
    կողմնակի անցանց մ․
    2015-11-05

    ի դէպ ասեմ, որ ես որոշել եմ (այո, սա արդեն որոշում է սա կարելի անուանել), ինձ վատ չզգալ մի շարք պատճառներով, որից առաջ վատ էի զգում։

    0
  • կողմնակի անցանց մ․
    կողմնակի անցանց մ․
    2015-11-05

    նկատի ունեմ ես խալյաւշիկ վիճակագրութիւն փչացնողը չեմ տակաւին։ (:

    0
  • Հոմո Սապիենս
    Հոմո Սապիենս
    2015-11-05

    Կողմնակի քո մոտեցումը իհարկե ուժեղ ա ։ՊՊՊ Ես մի քանի անգամ փորձել եմ կիրառել։ Մեկ էլ հանկարծակի հո՛պ ու մի օր մի ինչ-որ անկապ բան ես տեսնում անկապ տեղ, ու մեկ էլ դեռ ոչ մի բան հիշել կամ մտածել չհասցրած, արդեն ոտքերիդ հենված շնչակտուր ես լինում։ (Նու էս հիմա չէ, շուտ, ամառվա սկզբին։) Այլ մոտեցում գտի։

    0
  • Հոմո Սապիենս
    Հոմո Սապիենս
    2015-11-05

    Ինձ թվում ա լրիվ նույնն ա ինչ այլ ցանցերում, ուղղակի հենց ցանցի հիմքում ազատությունն ու անոնիմությունն ա ընկած, մարդիկ ավելի ազատ են արտահայտվում։

    0
  • կողմնակի անցանց մ․
    կողմնակի անցանց մ․
    2015-11-05

    Ես կարող եմ բացատրել մօտաւորապէս, բայց չեմ կարծում որ որեւէ մէկին իմ ձեւը կօգնի։ Ինձ թւում է տառապանքը կապ ունի իրականութիւնը չընդունելու, մերժելու հետ։

    Ընդունելով, իրօք ընդունելով այն ինչ կայ դու պակասեցնում ես տառապանքը։ Դրա համար, շատ լաւ է ունենալ տեղեկատւութիւն, ու խաբուած չլինել։ Խնդիրն այն է, որ մարդիկ մեզ յաճախ ստում են, զանազան պատճառներով, որ իրենց արդարացնեն, որ մեզ չցաւացնեն, եւ այլն, բայց դրանից միայն աւելի վատ է լինում։

    Նաեւ, եթէ նայենք, ի՞նչ պատճառներով են մարդիկ վատ լինում։ Հիմնականում այս տարիքի/տարածութեան մարդիկ վատ են լինում յարաբերութիւններից, լինեն դրանք ծնողների, ընկերների հետ, թէ ռոմանծիկ։ Բնական է, քանի որ մենք սոցիալական կենդանիներ ենք, ու Գայ Ուինչը շատ լաւ դա բացատրում էր էւոլյուցիայով։

    Հիմա, աշխարհն այնքա՜ն մեծ է ու այնքա՜ն տարբեր զանազան մարդ կայ աշխարհում, որ հաստատ գտնուելու են մարդիկ ում հետ կարող ես լաւ լեզու գտնել, եթէ բացայայտ սրիկայ չես։ Իսկ գիշատիչները, ով կարող էին տոհմից դուրս մնացած մարդուն ուտել հիմա կենդանաբանական այգում են, ու մենք գնում ենք իրենց կերակրենք, նայենք։ ։Պ

    Ու վերջապէս, ես կարծում եմ, որ նոյնիսկ եթէ ոչ մի ձեւ սոցիալական կոնտակտներդ չեն ստացւում, (գուցէ իրօք սրիկայ ես), ապա մի շատ լաւ ելք կայ՝ աշխատանք ու տարուածութիւն։ Ես այս շաբաթ ամէն օր մնացել եմ աշխատանքի մինչեւ գիշերուայ երկուսը, քանի որ աշխատել եմ։ Ու ինձ շատ լաւ եմ զգում դրանից։ Ու կարծես ոչ մի աւելի, քան աշխատանքային շփման կարիք չեմ ունեցել։

    Ու ի վերջոյ, ես գրեթէ քառասուն տարեկան եմ։ Հիմա երբ հետ եմ նայում, տեսնում եմ ինչերից եմ տառապել, ծիծաղելի էլ է։ Իսկ առողջութիւնս փչացնում էի։ Չարժի, իրօք։ Գործ կայ, հաւէս բաներ կան, որ արժի հասցնել անել, որ ուզում եմ անել։

    Ու ամենակարեւորն այն է, երեւի, որ կեանքը իրօք ամէն ինչ դասաւորում է իր տեղերը։ Ինչպէս Վուդիի ֆիլմերում։ Ամէն մէկը ստանում է այն ինչ ուզում էր, ու պէտք է զգուշանալ թէ ինչ ես ուզում։ Մարդիկ ունեն տարբեր վեկտորներ, որ իրենց ձգում են տարբեր ուղղութիւններով։ Ու այդ վեկտորներն ու մարդիկ էլ են փոխւում ժամանակի ընթացքում։

    Ու ով ումից հեռանում է, ով ում հետ մօտենում, ահագին իրենցից է։ Դա պէտք չէ չընդունել, դա շատ հաւէս է։ Շատ հաւէս է որ երբ ամէն մէկը մնում է եւ լինում է նա ով կայ, ու գնում է իր ձգտումների ուղղութեամբ, ապա ստացւում է այն ինչ պէտք է ստացուի։ ու դա շատ լաւ է։
    իսկ դիմադրելը դրան անկապ է։ (:

    0
  • Փանդիռ
    Փանդիռ
    2015-11-05

    լոկի, էս մեկնաբանությունը գրում եմ հավանել կոճակի բացակայության պայմաններում ։Ճ

    0
  • Հոմո Սապիենս
    Հոմո Սապիենս
    2015-11-05

    Համաձայնն եմ, որ իրականության ընդունելն ա խնդիրը:

    ԸՆդունելը այնքան էլ ակնհայտ խնդիր լուծում չի:

    Իրավիճակը այսպիսին ա: Ունենք խաղաքարտեր ու խաղացողներ: Եթե խաղում ենք իրենց քարտերով, խաղացող շատ կա, բայց այդ դեպքում խաղադրույք էլ կա, դա ես եմ, ավելի ճիշտ այն գաղափարներն ու արժեքները, որոնք առանցքային են ինձ համար և կարելի ա ասել կազմում են հենց ինձ: Մյուս դեպքում խաղում ենք իմ խաղաքարտերով, այդ դեպքում էլ խաղացողներ չկան, խաղադրույք էլ չկա, ըստ էության ոչ մի բան չկա էտ դեպքում, կա վիճելի շանս իմ եսը պահելու:

    Իմ դեպքում անձնականը միայն սկիզբն էր: Ուրախ կլինեի եթե միայն դա լիներ... Ըստ ազդեցության 1/5 մասն էր անձնականը, ըստ իսկ քանակի 1/15-20:

    Վստահ եմ լիքը հետաքրքիր մարդիկ կան, ե՛ս էլ չեմ փնտրում: Սոցիալական կոնտակտը խնդիր չի, խաղաքարտերին եմ դեմ: Որ խաղաքարտերին համաձայնվեմ, խնդիր էլ չի լինի: Առանց մարդկային տրիվիալ ցանցառության թեկուզ, ես գրեթե ոչ մի բանում գեղեցկություն չեմ տեսնում: Շատ խիստ գրեցի, բայց տենց մի բան:

    Չգիտեմ ու վեկտորը ուր ա գնում, իմը ոչ մի տեղ չի գնում, որովհետև նյութական կետ ա, երազկոտ, ռոմանտիկ գրողի տարած նյությական կետ, գրողի տարած ոչնչի կենտրոնում կամ անկյունում, վերջին 1.5 տարին վկա :ԴԴԴԴԴ

    0
  • Հոմո Սապիենս
    Հոմո Սապիենս
    2015-11-05

    Վերջին մասը լուրջ պետք չի կարդալ, ցանցառանում եմ: :Պ

    0
  • կողմնակի անցանց մ․
    կողմնակի անցանց մ․
    2015-11-05

    տխուր է։

    0
  • Հոմո Սապիենս
    Հոմո Սապիենս
    2015-11-05

    Անկեղծ ասած ինձ էս վերջերս սկսել ա ուրախացնել: :Դ Հայհոյանքով էս վիճակը լավ ա նկարագրվում :Դ

    0
  • կողմնակի անցանց մ․
    կողմնակի անցանց մ․
    2015-11-05

    հոգոց։

    0