• հմ, էդ տեսանկյունից չէի մտածել
    հմ, էդ տեսանկյունից չէի մտածել
    2019-03-10

    չգիտեմ՝ ինչ գրել, ինձ թվում ա շատ բնական պրոցես ա, համայնքից դուրս ես մնում ֊ դուրս ես մնում, տենց ստացվում ա ու զոռով հետ մտնելը կամ արհեստականորեն ակտիվությունը շատացնելը կարծում եմ, որ ազնիվ չի։

    0
  • ծիկրակող կ․
    ծիկրակող կ․
    2019-03-18

    պարզապես կյանքը փուլերով ա, մի փուլ շփվում ես, մի փուլ շոուինգ օֆ ես ուզում լինել ու կարողանում ես, հետո չես կարողանում, հետո կարդացածդ բանաստեղծությունները պրծնում են ու ցիտելու բան չես ունենում, ու կարդացածդ փիլիսոփաները մեռնում են, ասելիք չես ունենում, տրամ չես ունենում, ուղղագրությունն ես մոռանում, բլոգիդ գաղտնաբառը մոռանում ես, ամեն ինչ գնացող եկող ա։ իմ ստեղ հազվադեպ գալը հո մշտական չի, ոնց որ առաջվա կորելներս, ոնց որ դարակում գրքեր շարելը, պարզապես ուղղագրությունն եմ մոռացել, ժամանակ չկա ու չեմ կարծում, որ շատ պետք էլ եմ, մեգալոմանիան էլ եմ մոռացել, մի օր ռեմիսիան կպրծնի, կյանքիս նպատակներն ու լուծելիք խնդիրները կպտտվեն ու մանիակալ փուլում էլի կգամ ցուցադրվելու

    էս ֆիդբեքն էլ ավելացրու ցանկիդ ։Ճ

    իսկ թե նայես, թե ամեն մի արածդ ինչ ուղերձ կարա ունենա, հեհե՜յ․․․

    շնորհակ պետքական համարելու համար ։)

    հ․գ․ կներեք պաթոսի համար, քիչ առաջ ճահճակալած գետին էի նայում, տենց ստացվեց

    0
  • կողմնակի անցանց մ․
    կողմնակի անցանց մ․
    2019-03-18

    շնորհակալութիւն։

    0