• սէր
    սէր
    2019-11-18

    բնաւ սնոբական չի։ շատ սրտիցս ես ասում, թթում վերջերս գրել էի, որ «բախտ ունեցայ» ֆբ֊ում մի քանի հոգու նայել ու իրենց քննարկումների մակարդակը չէր փոխուել, թեմաներն ինձ համար ակտուալ չէին ու ես շօշափելի զգում էի, թէ ինչքան տարբեր ա ցանցային էս համայնքը, որի մասն եմ ես։ հետ ու առաջի մասին չեմ, տարբերութեան աւելի շատ։
    ու ես էս էլի եմ զգացել, երբ իմ «սենեակից» դուրս եկայ, ու դպրոցում զգացի, որ կայ հոմոֆոբիա՝ ու ինչքան էի զարմացել, որ նման խնդիր կայ։ ապա իմացայ, որ հայաստանում, ու աշխարհում՝ ինչքան անմասն էի ես էդ իրականութիւնից։ սա ամէնասուրն եմ զգացել։

    սա որոշ առումով մեղմում ա մենակութեան զգացումը, իհարկէ դժուար ա լինելու սակ աշխարհում գտնել մարդկանց, որոնք կը կիսեն առօրեան, որով ես եմ ապրում, բայց բնական ա, ու գուցէ գինն ա, որ ես վճարում եմ էսօր էս թեմաները ձեզ հետ քննարկելով, այլ ոչ թէ ֆբ֊ով դեռ մարդկանց ապրել֊չապրելու հարց քննարկելով, կամ դեռ լատինատառ֊հայատառ թեմաներ քաշելով։

    ակումբ վերջերս քիչ եմ մտնում, բայց նրանք երբեմն բերում էին քննարկելու հարցեր, որոնք աւելի շատ են մեր հանրութեան մասին, բայց այնտեղ էլ, քննարկողները մի քանի անգամ աւելի կիրթ են ու խելացի, ու իրենք էլ խեղել են իրականութեան պատկերը։ ու ինձ թուացել ա, թէ բոլոր քննարկումներս լինելու են էդպիսին, որ արդէն շատ հարցեր պարզ են եւ այլն եւ այլն։

    0