• րպհտին ջվգեան ⊽🜁
    րպհտին ջվգեան ⊽🜁
    2024-01-08

    @lmd@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq ինքն ասում ա՝ փոխարէնը խորանաք մի բայթ խնայէք, խորանայիք միջոցների մէջ որ կօգնէին որ գրուած ծրագիրը կորեկտ աշխատի։

    օրինակ մոդուլն օդ միջոցներից ա որ վիրտը եօթանասունականներից առաջարկել ա, էսքան ժամանակ c++ ապրել են առանց դրանց, մոդուլները մտան 2020 ֊ի ստանդարտ, ու դեռ բոլոր կոմպիլեատորները սափորթ չեն աւելացրել։

    ու երբ c++ ծրագրաւորողներին ասում եմ՝ փրկութի՛ւն , հիմա ունէք մոդուլներ՝ չեն ոգեւորւում։ ոնց «հեդըրներով» գրել են պապական ձեւերով տէնց էլ շարունակում են։

    մարդիկ առհասարակ ձեռքբերումն էնքան չեն կարեւորում ինչքան կորուստը։

    հետեւաբար ես թէ մոդուլար լեզուից յետոյ փորձում եմ գրել c՝ ինձ համար անտանելի ա մոդուլների կորուստը։ իսկ իրանք որ առանց մոդուլների ապրել են՝ էն ա ապրել են օլի, ինչի՞ այլ ձեւ լինեն։

    խրուսչեովը որ գնաց ամն, տեսաւ էնտեղ զուգարանի թուղթ կայ։

    եկաւ խսհմ, կարգադրեց որ էստեղ օլ արտադրեն։ չէին իմանում ոնց արտադրել՝ ձեռք բերեցին ռոլս ռոյս֊ից երկու զուգարանի թուղթ արտադրող մեքենայ։

    յետոյ պարզուեց՝ մարդիկ չեն ուզում փող ծախսել էդ թուղթն առնել՝ սովոր են թերթերին ու կասկածամիտ են՝ էս ի՞նչ ա պետութիւնը ուզում իրանք առնեն։

    ճիշտ ա զուգարանի թղթի խնդիրը սովէտն ամբողապէս էդպէս էլ չլուծեց, մինչեւ փլուզման պատը էլի ռեգիոններ կային ուր թուղթ չէին առաքում։ ու թերթերի ու տետրերն վրայ էին։

    մենք արտօնեալ էինք՝ մայրաքաղաք ու պոտենցիալ անջատողականներ՝ մեզ մատակարարում էին։

    0